Ողբերգական ավտովթարՙ Կոտայքում. 3 տուժածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:05-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում բախվել են Mercedes մակնիշի 01 ԼR 055 համարանիշի, Mercedes մակնիշի 04 MM 500 համարանիշի և Opel Zafira մակնիշի 35 GQ 956 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ը հաղորդում է, որ վթարի հետևանքով տուժել են 3 հոգի, որից 2-ը ծայրահեղ ծանր ախորոշմամբ տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի հիվանդանոցներ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քաղաքականություն

Պատահարներ