Փողոցային առևտրով զբաղվողները վեճի բռնվեցին ավագանու անդամի հետ
Այսօր փողոցային առևտրով զբաղվողները հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի մոտ և վեճի բռնվել ավագանու անդամների հետ։ Նրանք պահանջում էին թույլ տալ շարունակել առևտուր անել փողոցում և ուզում էին հանդիպել քաղաքապետի հետ։ Քաղաքացիների պնդմամբ՝ նախկին իշխանությունները 4 տարի շարունակ կանչել են քաղաքապետարան ու ասել, որ դիմում գրեն առևտրի թույլտվության համար: «Մեզ ասում են՝ դիմում գրեք, որ փողոցային առևտրի համար թույլտվություն տանք: Նախկին իշխանությունների օրոք եկել ենք, արդեն 4 տարի, մի քանի անգամ դիմումը գրում ենք, ասում են գնացեք, թող թաղապետարանը վերջնական թույլտվություն տա: Մեզ նախագիծ, գծագիր տվեցին, որ ըստ դրա աշխատենք: Հիմա էլ գալիս ենք այստեղ, մեզ ասում են, որ փողոցային առևտուրն արգելված է»,- նշում էին քաղաքացիները: Ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը կոչ արեց առևտրականներին իրենց գործունեությունը շուկա տեղափոխել և աշխատել արժանավայել և սանիտարական մաքուր պայմաններում։

Քաղաքականություն

Պատահարներ