ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասյա Խաչատրյանի պատասխանը Ադրբեջանից․հայկական դրոշով կոշիկներ են սրբում
Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ադրբեջանցի աղջիկը, ինչպես է կոշիկները սրբում հայկական դրոշով և հետո այրում այն։ Հովհաննիսյանը տեսանյութին կցել է հետևյալ գրառումը․ «Ադրբեջանցի աղջկա պատասխանը այն հայ աղջկան, ով նկարվել էր Ադրբեջանի դրոշի և ադրեբջանի ղեկարվարների նկարների ֆոնին: Թուրքական և ադրբեջանական դրոշների տարբերանշանով կամուֆլյաով ադրբեջնցի աղջիկը մեր Եռագույնով մաքրում է կոշիկները, այնուհետև այրում դրոշը, իսկ վերջում գորշ գայլերի հայտնի ժեստով ավարտում իր գործը... Թե բա խաղաղության քարոզ...»։ Հիշեցնենք, որ Ասյա Խաչատրյանը ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել՝ Ադրբեջանի դրոշի ներքո և նկարին կից իր ֆեյսբուքյան էջում կատարել հետևյալ գրառումը․«Նորից ու նորից քաղաքական ու ապաքաղաքական սիրո,բարեկամության ու ընկերության մասին: Չնայած,որ դրոշներին առանձնապես նշանակություն չեմ տալիս,բայց երազում եմ, որ էնքան խաղաղ լինի ամեն ինչ,որ էլ սենց նկարվելու միտք մտքովս չանցնի էլ, որ չխոսենք խաղաղության մասին,որ ուղղակի խաղաղ լինեն»:

Քաղաքականություն

Պատահարներ