Հարկայինը պատերազմ է հայտարարել աստղերին. ՊԵԿ-ը հայտնիներին հարկային դաշտ կբերի
Հարկային ծառայությունը բոլոր միջոցները կձեռնարկի, որպեսզի շոու բիզնեսի ներկայացուցիչները հարկեր վճարեն: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքովՙ վերջին ամիսներին նրանցից ոչ ոք կամավոր չի վճարել հարկերը: «Թե ինչ ենք անելու, առաջիկայում կիմանաք: Իհարկե, օրենքին հակասող ոչ մի քայլ չենք ձեռնարկի», - ասել է նա: Հիշեցնենք, որ նախորդ աշնանը Անանյանը հայտարարել էր, որ Հայաստանում շոու-բիզնեսի աստղերը խուսափում են հարկերը վճարելուց, մասնավորապես, նրանց եկամուտների մասին ոչ մի տեղեկատվություն չկա: Այս ոլորտի անձանց համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու համար մինչեւ սեպտեմբերի վերջ ժամկետ էր տրվել:

Քաղաքականություն