ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հունվարի 16-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կմ-ի հատվածը (բուք է): Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում և Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Քաղաքականություն