Ինչու է թանկացել մանդարինը. «Ժողովուրդ»
Հայաստանի ներքին շուկայում այս օրերին դժվար է մանդարին գտնել: Հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը: Ըստ թերթի՝ որոշ խանութներում մանդարին ընդհանրապես չկա, իսկ այն խանութները, որոնք վաճառում են, վաճառում են բարձր գնով՝ 450-500 դրամով: «Ստեղծված իրավիճակի պատճառը ԵԱՏՄ կանոնակարգերն են: Ինչպես հայտնի է, այս հունվարից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ»,- գրում է թերթը: Նոր կարգով քաղաքացիները կարող են Հայաստան ներմուծել մինչև 25 կգ անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չպետք է գերազանցի 500 եվրոն: Այս որոշումից հիմնականում դժգոհում են այն մարդիկ, որոնք մանր բիզնեսով են զբաղվում: Նախկինում, եթե հնարավոր էր մինչև 50 կգ ուղեբեռ անցկացնել, ապա 25 կգ-ի դեպքում դա եկամտաբեր չէ: «Ժողովուրդ» օրաթերթի կարծիքով, այս փոփոխությունն առայժմ առավելապես ազդել է մանդարինի շուկայի վրա:

Քաղաքականություն