Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Էլմար Մամեդյարովի հետ. Աննա Նաղդալյան
Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նշենք, որ այսօր տեղի է ունեցել նաև Հայաստանի ԱԳ նախարարի ԺՊ Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ հանդիպումը: Հիշեցնենք, որ սա Հայաստանի արտգործնախարարի ԺՊ Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի չորրորդ հանդիպումն է: Նրանց վերջին հանդիպումը եղել է դեկտեմբերի 5-ին՝ Միլանում: Մնացականյան-Մամեդյարով երկրորդ հանդիպումը տեղի էր ունեցել այս տարվա սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում։ Հայաստանում ժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո Մնացականյանն ու Մամեդյարովն առաջին անգամ հանդիպել են նախորդ տարվա հուլիսին՝ Բրյուսելում։

Քաղաքականություն

Պատահարներ