Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժեց Brexit-ի հարցով համաձայնագիրը
Մեծ Բրիտանիայում 432 խորհրդարանական մերժել է Brexit-ի պայմանների վերաբերյալ ԵՄ-ի հետ գործարքը։Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ գործարքը հավանության էր արժանացել Լոնդոնի և Բրյուսելի կողմից 2018 թվականի նոյեմբերին՝ 1․5 տարի շարունակված բանակցություններից հետո։ Գործարքին կողմ է քվեարկել 202 պատգամավոր։ Այդպիսով՝ Լոնդոնն ուղի է բացել իրադարձությունների զարգացման մի ողջ շարք հնարավոր սցենարների համար, այդ թվում «կոշտ» Brexit-ի (առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալը) կամ Brexit-ի չեղարկման համար։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Մեծ Բրիտանիային հնարավորինս արագ ուրվագծել հետագա քայլերը քվեարկության նման ելքից հետո։

Քաղաքականություն

Պատահարներ