Նիկոլ Փաշինյանը Վրաստանում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն հունվարի 15-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Վրաստանի Բոլնիսիում: Վրաստանի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և ընդգծել հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը բոլոր ոլորտներում: Ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն կարճատև հանդիպում են ունեցել նաև հայերով բնակեցված Բոլնիսի գյուղում, որը նախկինում կրում էր Բոլնիս-Խաչեն անունը, բնակիչների հետ:

Քաղաքականություն

Պատահարներ