Որ պատգամավորները վարձով կապրեն Երևանում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Երեւանում բնակարան չունեցող պատգամավորին տան վարձավճարի չափով փոխհատուցում է տրվում: Դրա չափը սահմանում է Ազգային ժողովի նախագահը: Նախկինում Երևանում բնակարան չունեցող պատգամավորները Ազգային ժողովի բյուջեից ամսական 100 հազար դրամ են ստացել վարձով բնակարանի ծախսերը հոգալու համար: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ովքեր կդիմեն վարձով բնակարանի համար: Նախ նկատենք, որ այս պահի դրությամբ խմբակցություններում նման հարցեր չեն քննարկել, և մարզերից ընտրված շատ պատգամավորներ իրենց համար ևս չեն որոշել` կդիմեն վարձակալության դիմաց գումար ստանալու համար, թե ոչ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Քաղաքականություն

Պատահարներ