Պուտինը հայհոյո՞ւմ է․ մանրամասնում է Պեսկովը
«Կարող եմ միայն ասել, որ ինչպես յուրաքանչյուր նորմալ տղամարդը, նա, իհարկե, կարող է այս կամ այն մարդուն կամ գործընթացին իր բացասական վերաբերմունքն արտահայտել»,- այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին Պուտինն արդյոք հայհոյո՞ւմ է։ Այս մասին հայտնում է «АиФ»-ը: Նա հայտարարել է, որ նախընտրում է հարցն առանց մեկնաբանության թողնել՝հավելելով, որ այդ ընթացքում «արյունը սառչում» է: Հիշեցնենք՝ երեկ էլ տեղադրել էին Պեսկովի հարցազրույցից մեկ այլ հատված, որտեղ վերջինս պարզաբանում էր, թե Պուտինը ինչպես է ստանում իր աշխատավարձն ու թոշակը։

Քաղաքականություն

Պատահարներ