Ժողովո՛ւրդ, չկա տենց բան. Ալեն Սիմոնյան
«Նոր մեքենա չի գնվում, ժողովո՛ւրդ, չկա տենց բան»,- Այս մասին հրապարակում արած լրատվամիջոցն ուղղակի չի ճշտել»,- այս մասին ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝նշելով, որ նոր Toyota Camry-ները գնվել են 1.5 տարի առաջ, նախորդ խորհրդարանի կողմից: Լրագրողների այն հարցին, թե այս պահին Սիմոնյանը ի՞նչ մեքենայով է երթևեկում, վերջինս պատասխանեց, որ երթևեկում է Toyota Camry-ով՝ փոխխոսնակի համար նախատեսված մեքենայով: Պատասխանելով լրագրողի ճշտող հարցին, թե հիմա ընդհանուր առմամբ քանի մեքենա կա ավտոպարկում, ԱԺ փոխխոսնակը պատասխանել է․ «Չգիտեմ, հարգելի՛ս: Ես գառաժի վարիչ չեմ, որտեղի՞ց իմանամ»։

Քաղաքականություն

Պատահարներ