Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Երեւանում է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Երեւանում է: Այս մասին տեղեկացնում է Լապշինը ֆեյսբուքյան գրառման միջոցով։ «Վայրէջք եմ կատարել Երևանում: Տեղավորվել եմ քաղաքի կենտրոնում գտնվող շքեղ բնակարանում: Առջևում գրեթե 2 ամիս Հայաստանում և մի շարք ծրագրեր», – գրել է Լապշինը: Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանի պահանջով ձերբակալվել էր Մինսկում 2016թ.-ին և արտահանձնվել Ադրբեջանին՝ Արցախ այցելելու եւ ադրբեջանական իշխանություններին քննադատելու համար:

Քաղաքականություն

Պատահարներ