«Նուբարաշեն» ՔԿՀ-ն վերածել թանգարանի․ քննարկումներ ԱԺ-ում
«Նուբարեշեն» քրեակատարողական հիմնարկը շենքային վատ պայմանների պատճառով նպատակահարմար կլինի փակել և դատապարտյալներին տեղափոխել մնացած ՔԿՀ-ներ: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն արձագանքելով Զոհրաբյանի խոսքին՝ նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է գոնե հարկ-հարկ վերանորոգվի: Զոհրաբյանն էլ ի պատասխան նշեց, որ ավելի նպատակահարմար կլինի այն փակել: «Դժվար եմ պատկերացնում վերանորոգումը: Միգուցե ավելի ձեռնտու կլինի նորը կառուցել: Կարող ենք փակել և դատապարտյալներին տեղաբաշխել մնացած տասը քրեակատարողական հիմնարկների վրա»,-նշեց Զոհրաբյանը: Պատգամավորի կարծիքով` վերանորոգումը ֆինանսական լուրջ խնդիր կլինի: «Հին սիստեմով այս շենքը վերանորոգելը չգիտեմ, թե ինչքանով է նպատակահարմար»,-նշեց նա: Զոհրաբյանը վստահեցրեց , որ զբաղվելու է նաև ցմահ ազատազրկվածների խնդրով: Նշենք, որ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի շտական մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը առաջադրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ առաջարկեց շենքը վերածել թանգարանի, ինչին ի պատասխան Նարիա Զոհրաբյանն ասաց, որ հետաքրքրիր մոտեցում է:

Քաղաքականություն

Պատահարներ