ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊԵԿ-ը դավադրություն է անում Փաշինյանի դեմ. ավտոներկրողների բողոքը
Ավտոներկրողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում: Այս անգամ ցույցի մասնակիցները հավաքվել են կառավարության դիմաց, բայց պահանջները նույնն են: «Ցուցարարները անընդհատ բերում են Վրաստանի օրինակը, որ ամեն մեքենայի համար ավտոներկրողները վճարում են 30 հազար դրամի կարգի հարկ: Մենք հիմա նախագծել ենք երկու տարբերակ, որպեսզի նրանք վճարեն այնքան գումար, որքան ուզում են, այսինքն 30-40 հազար դրամ: Այսինքն հարցը լուծվել է, երկու տարբերակն էլ ներկայացվել է վարչապետին, վերջնական որոշումը կկայացվի եւ առաջիկայում կամ Հարկային օրենսգրքի հետ կգնա կամ կարող է ավելի շուտ մտնել ԱԺ»- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ հիմա այլեւս մարդը ստիպված չի լինելու գնալ իր հարեւանների, ազգականների անունով մեքենա բերել: Նշենք՝որոշվել է, որ ավտոներկրողները 20 տոկոս եկամտային հարկի փոխարեն կվճարեն 1,5 տոկոս. Վարչապետի օգնական, բայց ավտոներկրողները կրկին դժգոհ են: Տեսանյութը՝ armlur.am-ի

Քաղաքականություն

Պատահարներ