Հայտնաբերվել է իրար բախված Սու-34 ինքնաթիռներից երրորդ օդաչուի մարմինը
Փրկարարները հայտնաբերել են Հեռավոր Արևելքում իրար բախված Սու-34 ինքնաթիռների արդեն 3-րդ օդաչուի դին: Տեղեկությունը հաղորդում են ռուսական լրատվամիջոցներըՙ հղում կատարելով ՌԴ ՊՆ-ին: Հաղորդվում է, որ շարունակվում են ևս մեկ օդաչուի որոնողական աշխատանքները: Երրորդ օդաչուի որոնողական աշխատանքներին ներգրավված են 3 ինքնաթիռ, 5 նավ: Հիշեցնենք, որ այսօր Հեռավոր Արևելքում միմյանց են բախվել առանց ուսումնամարզական վարժանք կատարող երկու Սու-34 ինքնաթիռ: Ինքնանետում իրականացրած օդաչուներից մեկին ավելի վաղ հայտնաբերել էին ծովում: Նրա վիճակը բավարար է գնահատվում:

Քաղաքականություն

Պատահարներ