Կարմրուկի բռնկումՙ Վրաստանում
Վրաստանում վերջին երկու շաբաթների ընթացքում կտրուկ ավելացել է կարմրուկով հիվանդների թիվը: Սպասվում է, որ երկրի կառավարությունը հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված հատուկ ծրագիր կներկայացնի: Այս ամիս արդեն իսկ գրանցվել է կարմրուկի 312 դեպք: Հիվանդների մեծ մասը երեխաներ են: Բնակիչներին կոչ են անում անվճար պատվաստումներ ընդունելու համար դիմել բուժհաստատություններ: Կարմրուկի բռնկումներ են գրանցվել նաև ՌԴ-ում, Ուկրաինայում, Չինաստանում:

Քաղաքականություն

Պատահարներ