Լարսը փակ է․ կուտակված է 137 բեռնատար և 99 մարդատար մեքենա
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 137 բեռնատար, 99 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:

Քաղաքականություն

Պատահարներ