Տիկնիկայինի աշխատակիցները դժգոհ են թատրոնի տնօրենից. դատի են տալու
Երևանի պետական տիկնիկային թատրոնի որոշ աշխատակիցներ բողոքում են, որ թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը չարաշահում է իր պաշտոնեական դիրքը, և իրենք բացի իրենց աշխատանքից կատարում են նաև հաստիքի հետ կապ չունեցող այլ աշխատանքներ, գրում է News.am-ը: Աշխատակիցները նշում են, որ տնօրենի հետ խնդիրներ ունեն դեռ վաղուց, պարզապես այսքան ժամանակ չեն բարձրաձայնել: Նրանց պնդմամբ՝ Բաբայանը թատրոնում աշխատող բանվորներին ու մեքենավարներին հանձնարարում է հավելյալ աշխատանք կատարել ու դրա դիմաց չի վարձատրում: Լրատվամիջոցի հետ զրույցում Ռուբեն Բաբայանը հերքեց իր հասցեին հնչեցված մեղադրանքները, վստահեցնելով, որ երբեք ոչ ոքի չի շահագործել: «Ինչ աշխատանք էլ որ իրականացրել են աշխատողները, դրա դիմաց ստացել են համապատասխան գումար: Չեմ հասկանում, թե ինչ են ուզում: Ես հանձնարարում եմ անել այն, ինչի իրավունքն ունեմ ըստ պայմանագրի, որտեղ պարզ նշված է, որ աշխատակիցները պարտավոր են կատարել տնօրենի հանձնարարությունները»,– ասաց նա։ Շարունակությունըՙ սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ