Անաստաս Միկոյանի փողոցն անվանափոխել Հրանտ Դինքի անունով. Նոր նախագիծ
«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը ՖԲ իր էջում գրում է. «Առաջիկայում Երևանի ավագանու հանձնաժողովները կքննարկեն նախագիծ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյանի (Երևան-Եղվարդի խճուղին՝ սկսած Դավիթաշենի կամրջից մինչև Դավիթաշեն համայնքի վարչական տարածքի վերջը) փողոցն անվանափոխել իրավապաշտպան, լրագորղ, գրող և հրապարակախոս Հրանտ Դինքի անվամբ նախագիծը: Անցած գումարման ավագանիյում նույն փողոցի անվանափոխման նախագիծ բերել էր նաև Ելք խմբակցությունը, սակայն այն ժամանակ առաջարկվում էր անվանակոչել Քրք Քրքորյանի անունով, որը չընդունվեց նախորդ իշխանության կողմից.... Անաստաս Միկոյանի անունը կրող փողոց Երևանը չպետք է ունենա, այլապես դա կնշանակի, որ մենք չենք հարգում այն բազմահազար հայերի հիշատակը, որոնք գնդակահարվել են նրա ստորագրությամբ... Դինքը ընկալվում է որպես Հայոց ցեղասպանության նոր զոհ, նրա մահվան օրը մարդիկ այցելում են Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձան: Անաստաս միկոյանի անվան փողոցը անվանափոխել Հրանտ Դինքի անունով կարծում եմ կլինի պատմության ճիշտ գահատական...»։

Քաղաքականություն

Պատահարներ