Արարատի մարզում կրակը մոխրակույտի է վերածել բնակիչներից մեկի տունը. վնասը կազմում է մոտ 30 մլն դրամ
Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն գյուղի Երևանյան խճուղու թիվ 35 տան տանիքում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջների օգնությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի պահին տանը եղել ենք ընտանիքի 8 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահասներ։ Բարեբախտաբար զոհեր կամ վիրավորներ չկան: Սակայն, ըստ հրշեջների, կրակը մարելու համար տանիքում լցվել է 50 տոննայից ավելի ջուր, ինչն էլ վտանգավորություն է առաջացնում տանը մնալու հարցում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տանտերերը կրել են խոշոր չափի նյութական վնաս, և ըստ նախնական տեղեկությունների՝ վնասի չափը կազմում է 25-30 միլիոն դրամ: Լուսանկարները Գագիկ Շամշյանի

Քաղաքականություն

Պատահարներ