Հայկական մաֆիայի պարագլուխներ են ձերբակալվել Ֆրանսիայում
Ֆրանսիական ոստիկանությունը և Եվրոպոլը համատեղ ձերբակալել են կասկածյալների, որոնք հիմնականում հայերից կազմված խոշոր եվրասիական մաֆիոզ խմբավորման բարձրաստիճան անդամներ են։ Եվրոպոլի հայտարարությունից տեղեկանում ենք, որ խուզարկություններ են անցկացվել Ֆրանսիայի տարածքով մեկ 27 տներում։ Բռնագրավվել է 32 000 եվրո, մոտ 2000 տուփ ծխախոտ, 23 կգ թութուն եւ վեց անուն զենք։ Եվրոպոլում նշում են, որ կասկածյալները օգտագործել են հատուկ մեթոդ, որի ժամանակ ավտոմեքենաները օգտագործվել են որպես հետագա հանցագործությունների համար վճարման միջոց (այսինքն՝ փոխանակվել են ծխախոտի կամ թմրանյութի խմբաքանակի հետ)։

Քաղաքականություն

Պատահարներ