Կամչատկայում զինվորականները 1.3 միլիոն ռուբլու արժողությամբ զենք են ոչնչացրել
ՌԴ Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքի զորամասերից մեկում ռազմական գույքի կանխամտածված ոչնչացման դեպք է բացահայտվել: Ինչպես հայտնում է DW.com-ըՙ բացահայտումն արվել է անցկացված ստուգումների ժամանակ: ՌԴ Գլխավոր ռազմական դատախազությունը հաղորդում է, որ զորամասի հրամանատարի տեղակալը հրահանգել է տեղեկություն տարածել զինամթերքի գերազանցված քանակության հանձնման մասին: Իսկ որպես օգտագործված զինամթերք դուրս գրվածներն իրականում «դուրս են բերվել ռազմադաշտի սահմաներից և նետվել ճահիճը», ինչպես ընդգծում են դատախազությունից: Ինչպես նշվում է պետությանը հասցված վնասը գերազանցում է 1,3 մլն ռուբլին: Քննչական մարմինները ստուգումների արդյունքում քրեական գործ են հարուցել ռազմական գույքի կանխամտածված ոչնչացման մասին:

Քաղաքականություն