Խոշոր ավտովթարՙ Արմավիրի մարզում. տուժածները հոսպիտալացվել են
Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Դաշտ գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի 96 TT 222 համարանիշի և Mercedes մակնիշի 35 VM 330 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ը հաղորդում է, որ վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Քաղաքականություն

Պատահարներ