![Վրաերթ մետրո Բարեկամության մոտ. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց](https://auroranews.am/storage/img/base_image/old/2975d2064ecc2cf0c35c93a0a8c22d83.webp)
Վրաերթ մետրո Բարեկամության մոտ. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց
![Վրաերթ մետրո Բարեկամության մոտ. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց](https://auroranews.am/storage/img/base_image/old/2975d2064ecc2cf0c35c93a0a8c22d83.webp)
Ավրորա Մեդիան քիչ առաջ տեղեկություն է ստացել, որ Բարեկամության մետրոյի մոտ, SAS սուպերմարկետի դիմաց, Գազել մակնիշի երթուղայինը մի քաղաքացու է վրաերթի ենթարկել: Ճանապարհային ոստիկանությունից Ավրորա Մեդիայի լրատվականին հայտնեցին, որ վրաերթի ենթարկվածը 40-ամյա տղամարդ է, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվել է բավարար: Ըստ առկա տեղեկատվության, տղամարդը փողոցն անցել է չնախատեսված տեղով: Հարգելի հետիոտներ, Ավրորա Մեդիան զանգահարող վարորդներն ուղղակի խնդրում են, նաեւ պահաջում ճանապարհները հատել միայն թույլատրելի հատվածներով: Մի վտանգեք նախ ձեր կյանքը, խնդիրների մի ստեղծեք վարորդների համար: