Ալիևի ռեժիմը ինձնով փորձում էր ցույց տալ, որ դեռ ինչ-որ բանի ունակ է. Լապշին
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստան ժամանելու հաջորդ օրը հարցազրույց է տվել Հանրայինի «Լուրեր» հաղորդաշարի տաղավարում: Արցախ այցելելու համար ձերբակալված և Ադրբեջանում բանտարկված բլոգերն ընդգծել է, որ արդեն 4-րդ անգամն է Հայաստանում, այս անգամ այստեղ է եկել որպես զբոսաշրջիկ և երկրում տեղի ունեցած փոփոխություններին ծանոթանալու համար 1,5 ամիս ունի: Հարցազրույցի ընթացքում նա խոսել է Բաքվի բանտում ենթարկված կտտանքների, բռնությունների շղթայի, արցախյան հիմնախնդրի կարգավորման՝ ադրբեջանական ու բլոգերային պատկերացումների մասին: «Կարծում եմ, որ Ադրբեջանին ես պետք էի ներքին օգտագործման համար, ադրբեջանական համեմատաբար անկիրթ շերտի համար: Նրանք ուզում էին ցույց տալ, որ Իլհամ Ալիևի ռեժիմը, որն, առաջին հերթին, հայտնի է բռնապետությամբ իր իսկ ժողովրդի հանդեպ, դեռ ինչ-որ բանի ունակ է», - նշել է Լապշինը:

Քաղաքականություն

Պատահարներ