Արարատի մարզում չպայթած ականանետի արկ է հայտնաբերվել
Արարատի մարզի Ոստան գյուղի Սևակի փողոցում՝ երկաթգծի մոտակայքում, զինամթերք է նկատվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ-ի աշխատակիցներն ու նշված վայրում հայտնաբերել են 82 մմ-անոց չպայթած ականանետի արկ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: ՊՆ-յան զորամասերից մեկի սակրավորներն արկը տեղափոխել են Ոստան գյուղի դաշտամիջյան հատված և վնասազերծել այն:

Քաղաքականություն