Ավտովթար Երևանում. մեքենաներից մեկը տապալել է «սվետաֆորը»
Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սամաններում, Ուլնեցի-Ահարոնյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 34 ZN 911 համարանիշի և ՎԱԶ-2121 մակնիշի 11 LO 147 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ը հաղորդում է, որ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով «Նիվան» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և տապալել խաչմերուկը կարգավորող լուսակիրը (սվետաֆորը): Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Հովհաննես Երանոսյանն ու Բենիկ Արզումանյանը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վթարի մեղավորը եղել է «Նիվայի» երիտասարդ վարորը, իսկ Mercedes-ի վարորդն էլ պարսկահայ է:

Քաղաքականություն

Պատահարներ