Գյումրիում 10-ամյա աղջկա են վրաերթի ենթարկել. Երեխան հոսպիտալացվել է
Այսօր՝ հունվարի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 30-ամյա Խաչատուր Մադոյանը իր վարած «Opel Vectra» մակնիշի 35 QQ 150 համարանիշի ավտոմեքենայով՝ Գյումրի քաղաքի Սախարովի անվան հրապարակի և Տ. Ճարտարապետի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Գյումրիի բնակիչ, 10-ամյա Վարդուշ Ղ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է հիվանդանոց, այնուհետև ինքնակամ ներկայացել ոստիկանության Մուշի բաժին: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քաղաքականություն