![Հնդիկները Գյումրիում կեղծ փողե՞ր են տպել](https://auroranews.am/storage/img/base_image/old/67d1e0a13741d5091f757b96c85302ca.webp)
Հնդիկները Գյումրիում կեղծ փողե՞ր են տպել
![Հնդիկները Գյումրիում կեղծ փողե՞ր են տպել](https://auroranews.am/storage/img/base_image/old/67d1e0a13741d5091f757b96c85302ca.webp)
Օրեր առաջ Շիրակի մարզի ոստիկանները հատուկ օպերացիա են իրականացրել, որի արդյունքում բերման են ենթարկել Հնդկաստանի Հանրապետության 2 քաղաքացու: Shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ վերջիններս վարձակալական հիմունքներով բնակվում էին Գյումրի քաղաքի Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում, դրան զուգահեռ՝ վարձակալական հիմունքներով շահագործել են նաև Գյումրի քաղաքի 137 շենքի 9-րդ մասնաշենքի 39 և 40 տաղավարները, որտեղ պահել են ԱՄՆ արժույթի կեղծ թղթադրամներ և դրանք պատրաստելու համար նախատեսված առարկաներ ու սարքավորումներ: Փաստի աթիվ հարուցվել է քրեական գործ: