![Արտակարգ դեպք. Կոտրել են ԱԺ պատգամավորի ավտոմեքենան](https://auroranews.am/storage/img/base_image/old/28c2f7d18d251abe727c827751449962.webp)
Արտակարգ դեպք. Կոտրել են ԱԺ պատգամավորի ավտոմեքենան
![Արտակարգ դեպք. Կոտրել են ԱԺ պատգամավորի ավտոմեքենան](https://auroranews.am/storage/img/base_image/old/28c2f7d18d251abe727c827751449962.webp)
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հաղորդում է, որ ժամը 19:30-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում՝ Տերյան 25 հասցեի բակում, անհայտ անձը կամ անձինք կոտրել են Mini cooper մակնիշի 33 QP 313 համարանիշի ավտոմեքենայի ապակին և վնասել ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան պատկանում է «Իմ քայլը» դաշինքից ընտրված Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանին, ով կատարվածի մասին տեղեկացել է:
Թե ինչն է եղել մեքենան վնասելու պատճառը՝ պարզ կլինի հետաքննության արդյունքում: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: