Ավազակային հարձակում Varks.am-ում. Խոշոր չափի գումար են հափշտակել
Քիչ առաջ հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում անհայտ անձը մտել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և դանակի սպառնալիքի տակ հափշտակել խոշոր չափի գումար: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ, Շամշյանը, Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործի դեմքը բաց է եղել և նա Varks.am-ից հափշտակել է մոտ 600 հազար դրամ:

Քաղաքականություն