![Դանակահարություն բուքմեյքերական գրասենյակում](https://auroranews.am/storage/img/base_image/old/12f0d50ee321a88115ebcd6e7dfb60f3.webp)
Դանակահարություն բուքմեյքերական գրասենյակում
![Դանակահարություն բուքմեյքերական գրասենյակում](https://auroranews.am/storage/img/base_image/old/12f0d50ee321a88115ebcd6e7dfb60f3.webp)
Հունվարի 20-ին՝ ժամը 01.47-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին hաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը Գ.Հովսեփյան փողոցի թիվ 20 հասցեից «որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերք, աջ ազդրի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1993 թ. ծնված Հմայակ Մ.-ին:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01.00-ին, Գ.Հովսեփյան փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակում, վիճաբանության ժամանակ, 1997 թ. ծնված Լյովա Մ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Հմայակ Մ.-ի որովայնին և ազդրին՝ պատճառելով վնասվածքներ:
Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Լյովա Մ.-ն ներկայացել է Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն՝ ներկայացնելով հանցագործության գործիք դանակը:
Կատարվում է նախաքննություն: