Դատապարտյալը բանտախցում վայր է ընկել մահճակալի երկրորդ հարկից ու մահացել
Հունվարի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Ժամը 18։15-ի սահմանում 37-ամյա դատապարտյալ Սահակ Սահակյանին քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են 79-րդ խցում մահացած։ Այդ մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։ Ըստ նախնական տեղեկության՝ Սահակյանը նշված խցի երկհարկանի մահճակալի վրայից ինքնազգացողության վատացման պատճառով վայր է ընկել փայտյա պահարանի վրա, որից հետո՝ հատակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ըստ աղբյուրի՝ Սահակյանը դատապարտված է եղել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին կետի, 258 հոդ. 3-րդ մասի 4-րդ կետի, և 188 հոդ. 1-ին մասի հատկանիշներով։

Քաղաքականություն

Պատահարներ