Հայաստանի քաղաքացին Ռուսաստանում ոստիկանի է ծեծել
Ռուսաստանում հարբած հայ վարորդը բռունցքով հարվածել է ճանապարհային ոստիկանին, որի համար նրան ձերբակալել են։ Այդ մասին հաղորդում է «Յարոսլավլ օնլայնը»: 30-ամյա տղամարդուն տեսուչները կանգնեցրել են, պարզվել է՝ նա հարբած է վարում մեքենան։ Ոստիկանները փորձել են արձանագրություն կազմել, սակայն վարորդը հրաժարվել է, իսկ երբ ցանկացել են արգելել նստել ղեկի մոտ, նա բռունցքով հարվածել է տեսուչի դեմքին։ Հայաստանի քաղաքացին ձերբակալվել է, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Քաղաքականություն

Պատահարներ