Կերչի նեղուցում նավերում բռնկված հրդեհի հետևանքով 10 մարդ է մահացել
10 մարդ է մահացել Կերչի նեղուցում նավերում բռնկված հրդեհի հետևանքով: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբՙ Ղրիմն ու Կուբանը պատրաստ են ընդունել հդրեհի հետևանքով տուժած անձանց: Լցանավերում Թուրքիայի 16 քաղաքացիներ են եղել: Ընդհանուր առմամբ Տանզանիայի դրոշով «Կանդի» ու «Մաեստրո» նավերի վրա 31 մարդ է եղել։ Նախնական տվյալներով` հեղուկ գազով բեռնված նավերում հրդեհի բռնկման պատճառ է դարձել վառելիքի փոխանցումը։

Քաղաքականություն