«Լավ հասկանում ենք դպրոց և մանկապարտեզ փակելու պահը, բայց հիմա դրա կարիքը չկա»․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկատվություն է տրամադրել սուր-շնչառական հիվանդությունների վերաբերյալ: Նա նշել է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրավիճակը կայունացնելու համար. Արսեն Թորոսյանը նշել է, որ անցած երկուշաբթի պոլիկլինիկա է այցելել 2065 հոգի, իսկ այսօր՝ 1748: «Մենք ոչ միայն հետևում ենք թվերին, այլև այցելում ենք հիվանդանոցներ, և դպրոցներում աշխատում է «ֆիլտրը». այսօր հանրապետությունում 682 երեխա ուղարկվել է տուն, որպեսզի ավելի առողջներին չվարակեն: Երբ ես ասում եմ 2,5 տոկոս բացակայություն կա, խոսքը հիվանդ երեխաների մասին է: Մենք շատ լավ հասկանում ենք դպրոց և մանկապարտեզ փակելու պահը, ու երբեք չենք վարանի դա անել, բայց հիմա դրա կարիքը չկա»,- եզրափակել է նախարարը:

Քաղաքականություն

Պատահարներ