Մահացած դատապարտյալի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր. ՀՀ ԱՆ ՔԿ
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից SHANTNEWS.am-ին տեղեկացրել են, որ հունվարի 20-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Սահակյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և քրեակատարողական հիմնարկ ժամանած շտապօգնության բժիշկները նրա մոտ արձանագրել են կենսաբանական մահ: Նշվում է, որ նա դատապարտվել էր 11 տարի 6 ամիս ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188 հ. 1-ին մասով, 258 հ. 3-րդ մասով, 104 հ. 1-ին մասով, 34-268 հ. 1-ին մասով։ Նախկինում էլ 2 անգամ դատապարտված է եղել: Փաստի առթիվ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Քաղաքականություն