Քաղաքապետարանի ճարտարապետի տնից թալանել են մի քանի միլիոն դրամի գողոն
Երեւանում, հունվարի 20-ին, բնակարանային գողություն է տեղի ունեցել. երեկոյան Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել 65-ամյա Սարգիս Ե.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 18։00-ից մինչեւ 21։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան առաջին հարկի հյուրասենյակի պատուհանը, ներս մտել տուն եւ այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր եւ գումար։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, Սարգիս Ե.-ն աշխատում է Երեւանի քաղաքապետարանում՝ որպես ճարտարապետ, եւ գողը կամ գողերը նրա բնակարանից հափշտակել են 1000 ԱՄՆ դոլար, մի քանի մլն դրամ արժողության զարդեր։

Քաղաքականություն