Հայկական դիպլոմներով բժիշկներն այլևս Իսրայելում չեն աշխատի
Մոտ ժամանակներում Իսրայելում անվավեր կհամարվեն ՌԴ-ում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում, Հայաստանում, հետխորհրդային մյուս երկրներում (բացառությամբ Բալթյան երկրների) ստացած բժշկական դիպլոմները: Այս մասին տեղեկացնում է vesty պարբերականըՙ շարունակելով, որ չեն ընդունվի նաև Արևելյան Եվրոպայի (Ռումինիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի և այլն) երկրների բժշկական վկայականները: Ըստ նոր կարգի՝ որակավորման քննություններ հանձնելու իրավունք կունենան միայն այն բժիշկները, որոնք Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ երկրներում են ստացել բժշկական կրթություն, կամ եթե որոկավորման դասընթացներ են անցել այնպիսի հաստատություններում, որոնք ունեն Բժշկական կրթության համաշխարհային դաշնության (World Federation for Medical Education-WFME) հավաստագրեր: Առողջապահության համակարգում առկա այս խստացումները պայմանավորված են անցյալ տարի տեղի ունեցած սկանդալով, երբ Հայաստանի մի շարք բժշկական և դեղագործական բուհերի պատասխանատուներ մեղադրվեցին կեղծ դիպլոմներ հանձնելու մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ