Արթուր Մեսչյանը՝ Արամի 23 շենքի ճակատագրի մասին
Վերջապես լուծվեց Արամի 23 շենքի հարցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում իր 100-օրյա պաշտոնավարումն ամփոփելիս ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ «AMC-ն՝ իրացնողը այդ տարածքի, պարոն Հեքեքյանը և Մշակույթի նախարարությունը պետք է ստորագրեն պայմանագիր, որով կառուցապատողը տալիս է 14 միլիոն դրամ իտալացի ճարտարապետ Լուչիո Պեցին, որը պետք է պատրաստի այդ կառույցի վերականգնման նախագիծը», – ասաց Մեսչյանը։ Ճարտարապետն ուրախությամբ հայտնեց, որ իտալացի ճարտարապետ է գալու Երևան՝ այդ կառույցի վերականգնման համար, բայց քմծիծաղով նշեց, որ, ցավոք, նույն մարդը չէր գալիս Հայաստան, երբ քանդվում էին ավելի մեծ արժեք ունեցող եկեղեցիների պատեր։

Քաղաքականություն