«Այս աղմուկն ունի բացառապես մեկ նենգ նպատակ». Արմեն Դանիելյան
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի ողջ «ստվերային համակարգ» անթաքույց զբաղված է գործող իշխանություններին բառիս բուն իմաստով վարկաբեկելով... Նախկինները Նիկոլ Փաշինյանին որևէ կերպ չեն կարողանում ներել ու հավանաբար չեն էլ ների... Ով-ով, բայց ես դրա մասին լավ գիտեմ... Պետական կառավարման համակարգում պարգևավճարների տրամադրումը բնավ էլ նորություն չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել, և այդ համակարգի աշխատողները միշտ էլ ստացել են պարգևավճաներ, իսկ պարգևավճարի տրամադրաման չափը բացառապես օրենքի կարգավորման տիրույթում է... Հետևաբար ինչքան էլ, որ ոմանք աղաղակեն այս հարցում չի կարող լինել որևէ կոռուպցիոն դրսևորում... Այս անհեթհեթ աղմուկը գործող իշխանությանը վարկաբեկելու անկհայտ մանիպուլյացիոն փորձ է այն փորձառու աղվեսների կողմից՝ ովքեր տասնյակ տարիներ տեղի-անտեղի պարգևատրվել են մեր հարկատուների և ժողովրդի հաշվին... Հ.Գ. Հետևապես ժամանակն է, որպեզի մեկ առ մեկ հրապարակվեն նախկին բոլոր պաշտոնյաների անունները, ովքեր տարին տասներկու ամիս ինքնապարգևատել են իրենք իրենց և պարգևատրել իրենց սիրուհիներին, իրենց տեղակալներին ու նրանց սիրուհիներին... ու այդպես շարունակ... Հիշում եք չէ՝ «այդ մարդկանց մոտ թղթերով ամեն ինչ կարգին էր»։ Այս աղմուկն ունի բացառապես մեկ նենգ նպատակ՝ հասարակությանը ցույց տալ, որ ոչինչ չի փոխվել ու հնի և նորի միջև որևէ տարբերություն չկա... Անզեն աչքով տեսանելի է այդ տարբերությունը. այս իշխանության մեջ չկա որևէ քրեական անցյալ ունեցող գործիչ, որևէ օլիգարխ, բոլորն էլ սերված են մաքուր հայկական ընտանիքներից և որ պակաս կարևոր չէ նրանք պայքարել են արդարության համար, իսկ արդարության համար պայքարող մարդը երբեք դիմացինին ցավ չի պատճառի և չի կարող լինել անարդար: Այս մասին թող հետևություններ անեն մի ողջ ժողովրդի շուրջ երկու տասնամյակ տառապանք և աղքատություն «պարգևած» նախկին պարգևատրվողները...»:

Քաղաքականություն

Պատահարներ