«Լավ երկրների» վարկանշային աղյուսակ. Հայաստանը բարելավել է դիրքերը
«Լավ երկրների» վարկանշային ցանկում (The Good Country Index) Հայաստանը զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը: Հրապարակված ցանկում տեղ են գտել 153 երկրներ: Իսկ այն կազմելիս հաշվի է առնվել ավելի քան 30 չափանիշ՝ հիմնվելով ՄԱԿ-ի, ՅՈւՆԻՍԵՖ-ի, ԱՄՀ-ի և այլ միջազգային կազմակերպությունների տվյալների վրա, գրում է Риа Новости-ն: Մեր երկրի ընդհանուր ավանդը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում գնահատվել է 52-րդ հորիզոնականին համապատասխան, մշակույթի ոլորտում՝ 90-րդ, խաղաղության և անվտանգության՝ 31-րդ, կլիմայի՝ 62-րդ, հավասարության և բարգավաճման՝ 14-րդ, առողջապահության՝ 51-րդ: 2017 թվականի աղյուսակում Հայաստանը զբաղեցնում էր 75-րդ հորիզոնականը: ԱՄՆ-ն հայտնվել է 40-րդ հորիզոնականում, Ռուսաստանը՝ 41-րդ, Թուրքիան`57-րդ, Վրաստանը՝ 39-րդ, Ադրբեջանը՝ 108-րդ: Առաջատար տասնյակում տեղ են գտել նաև Իռլանդիան, Շվեդիան, Գերմանիան, Դանիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Ֆրանսիան, Իսպանիան և Կանադան:

Քաղաքականություն