Փոփոխություններ կարվեն, որպեսզի աղքատ մարդիկ ևս բիզնես գործունեություն ծավալեն
Հայաստանում սկսվել է տնտեսական ռեֆորմների շրջանը։ Մենք ցանկանում ենք անցած տարի տեղի ունեցած քաղաքական հեղափոխությունը տրանսֆորմացնել նաեւ տնտեսական հեղափոխության։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Դավոսում Euronews-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, որպեսզի աղքատ մարդիկ եւս բիզնես գործունեություն ծավալեն, Հարկային օրենսգրքի փոփոխություններով գործունեության նոր տեսակ է սահմանվում՝ միկրոձեռնարակատիրություն, որն ազատվում է բոլոր տեսակի հարկերից։ «Այսպիսով մենք ցանկանում ենք քաջալերել մեր քաղաքացիներին բիզնես ակտիվություն դրսեւորել», - նշում է նա։ Նա նաեւ անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական հարցերին՝ նշելով արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխությունների բացառման մասին։ «Մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք։ Դա շատ կարեւոր է մեր քաղաքացիների համար եւ մեծ շուկա է հայկական բիզնեսի համար։ Մենք նաեւ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ունենք Եվրամիության հետ, որը պատրաստվում ենք կյանքի կոչել», - ասում է Փաշինյանը։

Քաղաքականություն

Պատահարներ