Վանաձորի քաղաքապետը զգոնության կոչ է արել
«Սիրելի՛ համաքաղաքացիներ, քաղաքի տարբեր թաղամասերից տեղեկություններ եմ ստացել, որ անհայտ անձինք այցելում են բնականարաններ՝ ներկայանալով որպես Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներ, իբր թե մարդահամարի համար»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։ «Խնդրում եմ պահպանել զգոնություն, դուռը չբացել տարբեր պատրվակներով բնակարաններ այցելող, կասկածելի գործունեությամբ զբաղվող մարդկանց առջև: Վանաձորի քաղաքապետարանը նման գործողություն չի իրականացնում»,- գրել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ