Ալավերդիում ամեն 20-րդ բնակիչն ունի չարորակ նորագոյացություն
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրեր առաջ հայտարարեց, որ այս տարվանից պետությունն իր վրա կվերցնի չարորակ ուռուցքների վիրահատության ծախսերը՝ ավելացնելով, որ մտադիր են նաև անվճար դարձնել ճառագայթային բուժումը և քիմիաթերապիան։ «Հետք»-ն ուսումնասիրել է չարորակ նոյագոյացությունների ցուցանիշներն Ալավերդիում և պարզել, որ 2011-2017թթ․ տվյալներով (2018թ․ տվյալները դեռևս չեն հրապարակվել)՝ դրանց թիվը 1,3 անգամ աճել է։ Ալավերդիում ամեն 20-րդ բնակիչն ունի չարորակ նորագոյացություն։ Հիվանդների կեսից ավելին կանայք են։ Տարեկան միջինը 110 հոգու մոտ կյանքում առաջին անգամ քաղցկեղ է ախտորոշվում։ Դրանց մեջ ամենատարածվածներից են կրծքագեղձի, շնչափողի, բրոնխի, թոքի և ստամոքսի չարորակ նորագոյացությունները։

Քաղաքականություն