Ավիավթարՙ Իտալիա - Ֆրանսիա սահմանին. կան զոհեր և վիրավորներ
Ֆրանսիայի և Իտալիայի սահմանին ուղղաթիռ և թեթև ինքնաթիռ են բախվել, ինչի հետևանքով 5 մարդ մահացել է: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Հաղորդվում է, որ Իտալիայի լեռնային փրկարարական ծառայության աշխատակիցները կարղացել են հայտնաբերել երկու վիրավորի: Վթարը տեղի է ունեցել արևմտյան Ալպերում՝ Իտալիայի Վալե դ'Աոստա մարզի Լա Տյուիլ շրջանում՝ Ֆրանսիայի սահմանի մոտակայքում: Դեռևս հայտնի չէ, թե ինչու են բախվել ուղղաթիռն ու ինքնաթիռը:

Քաղաքականություն