Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Մաստարա-Ախուրյան ճանապարհահատվածում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Քաղաքականություն

Պատահարներ