Մի շարք մասնագետներ կհարկվեն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ֆինանսների նախարարության կողմից շրջանառության մեջ դրված Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը հասցրել է լուրջ դժգոհություններ առաջացնել ոչ միայն հաշվապահների, այլեւ փաստաբանների, խորհրդատուների մոտ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ընդհանուր հարկման համակարգ բերել իրավաբաններին, փաստաբաններին, խորհրդատուներին եւ հաշվապահներին: Բացի այս, նախագծերի փաթեթով նախատեսված է հրաժարվել ակցիզային հարկի տոկոսային դրույքաչափերի կիրառությունից` զուգահեռաբար որոշակիորեն բարձրացնելով մի շարք ապրանքների մասով ակցիզային հարկի դրույքաչափերը: Մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Քաղաքականություն

Պատահարներ