Միհրան Պողոսյանի օգնականի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
2018թ. ապրիլի 21–ին Երևանի Ուլնեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրյալ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնական Անդրանիկ Իսոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին NEWSmam–ը տեղեկացել է դատական տեղեկատավական համակարգից։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ, 2018 թվականի դեկտեմբերին որոշել է Իսոյանի նկատմամբ կիրառել համաներում եւ այդ հիմքով նրա նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցրել, իսկ քրեական գործի վարույթը կարճել: Նշենք, որ տուժողներին պատճառված վնասը հատուցվել է եւ նրանք չեն առարկել, որպեսզի Իսոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանի՝ Անդրանիկ Իսոյանը մի խումբ անձանց հետ 2018թ․ ապրիլի 21-ին «Քեթրին Գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայով ժամանելով Ուլնեցու փողոց, մահակներով իջնելով հիշյալ ավտոմեքենաներից, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը կատարել խուլիգանություն։ Իսպիրյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված եղել գրավը։ Նշենք, որ Իսոյանը ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականն է եղել։

Քաղաքականություն

Պատահարներ